Կառավարության երեկվա նիստում բավական ուշագրավ միջադեպ գրանցվեց: Երեւանի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը հաստատելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե ապագայում արդյոք սպասվում է, որ նման անբարեխիղճ կառուցապատողներ, նման ռիսկեր կլինեն: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ պատասխանեց, թե նման ռիսկեր Երեւանում այլեւս չկան: «Ի տարբերություն Ձեզ՝ ես ստանում եմ ահազանգեր»,-հակադարձեց վարչապետը եւ մանրամասնեց այդ ահազանգերի բովանդակությունը: Տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ հայտարարեց, որ եթե հիշողությունն իրեն չի դավաճանում, նման ռիսկեր կան գլխավոր պողոտայում, նաեւ հավելեց, թե անհրաժեշտության դեպքում անգամ հասցեներ կարող է ասել:
Նկատենք՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու իր ենթակաների համար սուտ խոսելն արդեն դարձել է կենսակերպ: Շատերը կհիշեն, թե ինչպես նախագահական քարոզարշավի ժամանակ 150 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերի մասին իր ստերով Մարգարյանն անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին: Հիմա էլ, փաստորեն, վարչապետի ու կառավարության անդամների մոտ բացահայտ ստում է նրա տեղակալը՝ Կամո Արեյանը:
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ