Ռաուլն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլն անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղը:

Ֆուտբոլիստը, «Նյու Յորք Կոսմոս»-ի կազմում 90 րոպե խաղալով, անցկացրել է իր վերջին հանդիպումը: ԱՄՆ-ի ակումբում իսպանացին հանդես է գալիս 2014 թվականից, իսկ մինչ այդ նա խաղացել է «Ալ Սաադ»-ի, «Շալկե»-ի և «Ռեալ»-ի կազմերում:

«Արքայական ակումբ»-ի կազմում Ռաուլը 6 անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել և 3 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:




Լրահոս