Տուլայում Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հիմնական պատճառը վարորդի արագության գերազանցումն է. փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Այս մասին հայտնել է Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը:
«Վթարի հիմնական վարկածը ճանապարհին վարորդի անզգուշությունն է: Գործը փոխանցվել է ՌԴ ՆԳՆ քննչական դեպարտամենտ»,-լրագրողներին է հայտնել Կոզլովը:
Նրա խոսքով` նախնական տվյալների համաձայն` վարորդը զգալիորեն գերազանցել է արագությունը. վթարի պահին ավտոբուսն ընթացել է ժամում 117 կմ արագությամբ՝ ժամում 70 կմ արագության սահմանափակման դեպքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը: Ավտոբուսում 59 ուղևոր և 2 վարորդ են գտնվել: Վթարի արդյունքում 9 մարդ է զոհվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան