«Իսլամական պետության» դեմ պայքարում ավիահարվածները բավարար չեն. Կրեմլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվում են ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիահարվածները, փոխանցում է Lifenews-ը:

«Միայն օդից «Իսլամական պետության» դիրքերի ռմբակոծումը բավարար չէ, ծայրահեղականների դեմ պայքարի համար սիրիական բանակը պետք է ցամաքային գործողություններ իրականացնի»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

«Սիրիական բանակի հարձակվողական գործողությունները շարունակվում են, անհրաժեշտ է ցամաքային օպերացիա իրականացնել, որը կաջակցվի ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս