Փարիզն իր մի շարք դաշնակիցների պատճառով չի կարող պայքարել ահաբեկչության դեմ. Ասադ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող պայքարել ահաբեկչության դեմ, քանի դեռ նրա դաշնակիցներն են Քաթարն ու Սաուդյան Արաբիան, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական Al Mayadeen հեռուստաալիքին:

Ֆրանսիական «Վալեր ակտյուել» ամսագրին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան հետախույզներով կփոխանակվի Ֆրանսիայի հետ միայն այն դեպքում, եթե Փարիզը փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում:

Սիրիայի նախագահը նշել է այն քաղաքականությունը, որը վարում է Ֆրանսիան Մերձավոր Արևելքում, մասնավորապես, դաշնակիցների ընտրության հարցում: Բաշար Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ հենց այդ պատճառով անհնար կլինի համագործակցությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս