Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է նոյեմբերի 13-ին փարիզյան սրճարանում իրականացված ահաբեկչության տեսագրությունը:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները փողոցից կրակ բացում սրճարանի ուղղությամբ:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ մի կնոջ հաջողվել է ողջ մնալ միայն շնորհիվ այն բանի, որ ահաբեկիչների ավտոմատի փամփուշտները վերջացել են: Կնոջը հաջողվել է մտնել սրճարան և թաքնվել վաճառասեղանի հետևում: Երբ կրակոցներն ավարտվել են, նա անմիջապես փախել է սրճարանից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան