Իրականում հանրային պաշտպանները բավականաչափ են վարձատրվում. Արփինե Հովհաննիսյան. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանում շարունակում է քննարկվել 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քննարկումների ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ գալիք տարի 16 բյուջետային ծրագրի համար իրենց հատկացվել է մոտ 13 մլրդ դրամ: Բայց նաև, խոսելով գալիք տարվա իրականացվելիք ռազմավարական ուղղությունների մասին, նախարարը առաջինը մատնանշեց քրեակատարողական համակարգի անմխիթար վիճակը. «Քրեակատարողական համակարգում մենք ունենք վատ պայմաններ, և այդ պայմանները հիմնականում ունեն օբյեկտիվ հիմքեր, քանի որ որոշ ՔԿ հիմնարկներ ժառանգություն ենք ստացել  նախանցած դարից»:

Մեկ այլ թեմա եւս Ա. Հովհաննիսյանի խոսքում առաջին պլանում էր: Խոսքը հանրային պաշտպանի ինստիտուտի ներմուծման մասին է. «Թեեւ ծանր սոցիալական պայմաններում ենք, բայց չպիտի մոռանանք, որ մենք սոցիալական պետություն ենք եւ բեռ պետք է ստանձնենք: Հանրային պաշտպանի գրասենյակը` 1 ղեկավարով եւ 50 հանրային պաշտպաններով աջակցում է այն խավին, որը չունի ֆինանսական միջոցներ` բարձրակարգ իրավական օգնություն ստանալու»:

Ուստիեւ՝ այս տարի հանրային պաշտպանի հաստիքը 5-ով կավելացվի, քանի որ տարեցտարի հանրային պաշտպանի օգնությանը դիմողների թվաքանակը ավելանում է. «2014 թվականին հանրային պաշտպանի ծառայություններից օգտվել են 866 քաղաքացի, իսկ 2015 թվականին՝ արդեն 1836»: Կենտրոնանանք այս վերջին փաստի վրա. ինչո՞վ է պայմանավորված, որ մեկ տարվա մեջ ավելի քան կրկնակի ավելացել է հանրային պաշտպաններից օգտվողների թվաքանակը, ովքե՞ր կարող են դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, եւ ինչպե՞ս հասկանալ, որ չնայած ներկայացված թվերին, հանրության շրջանում շարունակում է անվստահությունը հանրային պաշտպանի նկատմամբ:

Այս հարցերով էլ դիմեցինք ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

– Հանրային պաշտպաններին դիմելիության աճը, կարծում եմ, ավելի շատ պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտը տարեցտարի ավելի է կայանում: Քաղաքացիների շրջանում, ովքեր իրականում կարիք ունեն որակյալ իրավական օգնության, ավելի է մեծացել վստահությունը փաստաբանության ինստիտուտի, նաեւ՝ հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ: Դրա համար ավելի մեծ քանակությամբ քաղաքացիներ են այս ինստիտուտից օգտվում…իրականում հանրային պաշտպանները ստանում են բավականաչափ վարձատրություն…»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս