ՊՍԺ-ի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում։ Ֆրանսիացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգվելու է 2 տարով։
50-ամյա Բլանը ՊՍԺ-ն գլխավորել է 2013թ․-ից։ Նա թիմը երկու անգամ դարձրել է Ֆրանսիայի չեմպիոն, Ֆրանսիայի գավաթակիր, երկու անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթակիր, 3 անգամ՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր։