Ռուսաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը, որպեսզի բողոք ներկայացվի՝ կապված Սիրիայի տարածքում ավիահարվածների հետ, փոխանցում է РИА Новости-ն:

Թուրքական դիվանագիտությունը մեղադրում է ռուս զինծառայողներին Բայըրբուջակում ավիահարվածների մեջ, որտեղ ապրում են սիրիացի թուրքմենները:

Սիրիացի թուրքմենները թուրքական ազգ են, որոնք ապրում են Սիրիայի հյուսիսում: Երկրի ամենախոշոր էթնիկ խմբերից մեկն է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 25-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Թուրքիա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս