«Ոչ»-ի երթն անցավ առանց միջադեպերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ»-ի համատեղ շտաբի ` «Հայ ազգային կոնգրեսի » և «Հայաստանի ժողովրդական կուսակցության»  համատեղ ուժերով հրավիրված հանրահավաքը և երթն արդեն ավարտվել են:  Մասնակիցները եկել էին «Ոչ» , «Չեք անցկացնի» պաստառներով:

Մաշտոցի Պողոտա-Ամիրյան-Հյուսիսային պողոտա երթուղով անցնելով` երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ: Երթն ավարտվեց առանց միջադեպերի:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ հաջորդ հանրահավաքը կկայանա դեկտեմբերի 3-ին, իսկ դեկտեմբերի 7-ին իրենք կրկին կհանդիպեն` ընդդիմության հաղթանակը տոնելու համար:




Լրահոս