Մեր երկրի պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը Սահմնանադրությունն է. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային  միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հայտարարությունը.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվեցիայում խոսելով ազգային փոքրամասնությունների մասին նշվում է, որ «Իրավունքներից և ազատություններից օգտվելը երաշխավորվում է առանց խտրականության ցանկացած հատկանիշով, այդ թվում ազգային փոքրամասնության պատկանելությամբ»:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացում ազգային փոքրամասնությունների համար»:
Այո ճիշտը սահմանադրական մակարդակով ամրագրելն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգվում և պաշտպանվում են մեր պետության կողմից:
Բոլորս էլ քաջ գիտենք, որ միջազգային իրավական ակտերը մեր պետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով», որին միացել է նաև Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր սահմանվում է, որ «Յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու և երկրի կառավարմանը մասնակցելու հավասար հնարավորության իրավունք ունի»: Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության. իշխանության հիմքը: Իսկ ազգային փոքրամասնություններին սահմանադրական նախագծով նման իրավունք վերապահելը, ինքնին ռեալ հնարավորություն է տալիս մեր երկրում, որ ազգային փոքրամասնությունները իրենց կամքը լիարժեք արտահայտ են: Հավատացած եմ, որ այս նորմի իրականացմամբ որակապես և սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ և նշված նորմը բոլորի համար էլ ընդունելի կլինի:

Առաջին անգամ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվում և երաշխավորվում է Ազգային Ժողովում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնել, որը միջազգային իրավական ձև է, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ևս մեկ ապացույց, որ մեր երկրում մարդու, քաղաքացու, ազգային փոքրամասնությունների իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են: Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում ազգային փոքրամասնություններին Ազգային Ժողովում տեսնելը եղել է խնդրահարույց, բազմաթիվ անգամ տարբեր մակարդակներում հնչել է այդ հարցը: Կիրառվել են ազգային փոքրամասնություններին իշխանության մարմիններում տեսնելու, ընդգրկելու բոլոր հնարավոր եղանակները: Այսօր նախագծում նման ընթարցակարգը հիմնավորելը անհրաժեշտություն է, որը ևս մեկ անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պատասխանատվությունը երկրի ապագայի, պետական շինարարության գործում: Իր հերթին տալիս է ազգային փոքրամասնությունների կարգավիճակի, հիմնախնդիրների միասնական նպատակային քաղաքականություն մշակելու և իրականացնելու հստակ հնարավորություն: Ազգային փոքրամասնություններին ներգրավումը ոչ մի դեպքում խանգարող դերակատարություն չի ունենա: Այն միայն օգնող օժանդակող կարող է լինել:

Ովքեր չեն համաձայնվում, տարբեր շահարկումներ են անում ես գտնում եմ, այն մեր երկրի օրենսդիր մարմնում ազգային փոքրամասնությունների դերի, նրանց գործունեության թերըմբռման արդյունքն է, որն չի բխում հանրության մեծամասնության մտածողությունից և ցանկություններից:
Հավատացած եմ, որ քվոտաների սահմանումը արդյունավետ կլինի: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր պետություններում որտեղ էլ կիրառել են երբեք չի ձախողվել և միայն հաջողվել է: Միշտ էլ ունեցել է իր դրական արդյունքը բնավ չխանգարելով առաջընթացին: ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմինն է և արդար է, որ այնտեղ ներկայացվեն ժողովրդի բոլոր ներկայացուցիչները: Մանավանդ մեր պետությունում, որին բնորոշ է բոլոր ժողովուրդների հավասարությունը, եղբայրությունը բարեկամությունը:

Այդ նորմը սահմանելով հավատացած եմ, որ էլ ավելի է կոնկրետացվում և երաշխավորվում մարդու, քաղաքացու ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները և ժողովրդավարությունը մեր երկրում: Որտեղ դարեր շարունակ մենք առանց խտրականության, անարգել իրականացրել ենք մեր իրավունքներն և ազատությունները:
Մեր խորհրդարանում պետք է հնչի նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ձայնը, այդ է պահանջում մեր և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը, ճակատագրով անխզելիորեն միասին լինելը: Առանձնահատուկ, ավանդաբար, բարիացակամ, հանդուրժող վերաբերմունքը, որը հայ ժողովուրդը դարեր շարունակ դրսեվորել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Նորմի կիրառումը կազդի հասարակական կարծիքի վրա և բարերար հող կնախապատրաստի, որ ոչ ոք չկասկածի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ԱԺ-ում տեղ հատկացնելու նորմի այժմականությանն ու արդյունավետությանը:
Հավատացած եմ, որ այն ևս մեկ ազդակ է մեր երկրում ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների հուսալիորեն պաշտպանության գործում, այն արդարացված է ու ճիշտ, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց ովքեր դրսևորեցին նման քաղաքական կամք: Ակընկալում եմ ովքեր ծանոթ չեն ազգային փոքրամասնությունների իրավունքներին, ապրելակերպին այս հարցում եթե համամիտ չեն, որ այն առաջընթաց է ուրեմն թող գոնե զսպվածություն ցուցաբերեն:

Մինչև կհամոզվեն, որ այն համահունչ է մեր երկրի շահերին և ինքնին կոչված է իրավական մակարդակով լուծելու ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները: Այս նորմի ընդունմամբ վստահաբար կարելի է արձանագրել, որ ազգային փոքրամասնություններն եղել են և գտնվում են մեր պետության ուշադրության կենտրոնում: Իրավաբանորեն ամրագրում տալը մեր պետության մյուս քաղաքացիների հետ նրանց հավասար հնարավորությունների իրավունքի ապահովումն է: Հասարակությունում բարձրացնում է ազգային փոքրամասնությունների դերակատարությունը: Այդ նորմի սահմանումը ապացուցում է, որ մեր երկրում ազգային քաղաքականությունը կառուցվում է ազգային փոքրամասնությունների շահերը հաշվի առնելով: Այն կօժանդակի մեր երկրում ապրող բոլոր անձանց փոխադարձ հարգանքի, փոխըմբռման, համերաշխության մթնոլորտին:
Սահմանադրական բարեփոխումները և նրանցում տեղ գտած լուրջ փոփոխությունները հետևողական և բովանդակային կքննարկվեն և բարեփոխումների նախագիծը կընդունվի մեր հասարակության մեծամասնության կողմից, որը վստահաբար կարող եմ ասել կնպաստի մեր պետության առաջընթացին:
Կոչ եմ անում դեկտեմբերի 6-ին «Այո» ասենք Սահմանադրական բարեփոխումներին»:




Լրահոս