ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Ֆրանսիայի կողմից ներկայացված «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով բանաձևի նախագիծը. փոխանցում է Reuters-ը:
Բանաձևի տեքստում նշվում է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկչության ֆինանսավորումն ու խոչընդոտել Իրաք և Սիրիա զինյալների մեկնումը: Բացի այդ` ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում երկրներին կրկնապատկել ահաբեկչական հարձակումների կանխման հարցով ջանքերը:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը գլոբալ սպառնալիք է ներկայացնում աշխարհի անվտանգության համար»,-ասվում է ՄԱԿ-ի բանաձևում:
Փաստաթղթում նաև քննարկվում են «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությունները Թունիսում, Անկարայում, Բեյրությում, Փարիզում, ինչպես նաև` Սինայի թերակղզում ռուսական A321-ի պայթյունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան