Ֆրանսուա Օլանդը պատմել է Սիրիայում «Շառլ դը Գոլ» ավիակրի նպատակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սիրիայում «Շառլ դը Գոլ» ավիակրի նպատակը «Իսլամական պետությանն» առավելագույն վնաս հասցնելն է անվանել. փոխանցում է Lifenews-ը:

«Մենք մեծացնում ենք հարվածները՝ ընդ որում, ընտրելով թիրախներ, որոնք առավելագույն վնաս կհասցնեն ահաբեկիչների բանակին»,-հայտարարել է Օլանդը Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո: Ֆրանսիայի նախագահի խոսքն է մեջբերում RTE-ն:

«Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը Եվրոպայում ամենախոշոր ռազմանավն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը կմիանա «Իսլամական պետության» դեմ գործողություններին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս