ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետության» նավթամշակող գործարանի օբյեկտների ուղղությամբ ավիահարվածների իրականացման տեսանյութը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ալիքում տեղակայված կադրերում երևում են, թե ինչպես են ռուսական ավիացիայի ինքնաթիռներն ավիահարվածներ հասցնում Դեյր-էզ-Զորում իսլամիստների նավթի արտադրության, պահպանման և մշակման օբյեկտների ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ռուսական ավիացիան վերջին 2 օրում իսլամիստների մոտ 500 օբյեկտ է ոչնչացրել: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ահաբեկիչներն ամեն օր 1,5 միլիոն դոլար են կորցնում ռուսական ռազմատիեզերական ուժերի օդային օպերացիայի պատճառով: Դադարեցվել է սև շուկա 60 հազար տոննա նավթի մատակարարումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան