![](https://armlur.am/wp-content/uploads/2015/11/44216247eec1cfb26b03ebc80258bb9e798f749c.jpg)
ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակած տեսանյութերը ամերիկյան PBS հեռուստաալիքն օգտագործել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի մասին սյուժեում, փոխանցում է Lifenews-ը:
Ի տարբերություն ՌԴ ՊՆ-ի, Պենտագոնը կադրեր չի ներկայացրել Սիրիայում իսլամիստների օբյեկտների ոչնչացումից:
Նոյեմբերի 19-ի սյուժեում լրագրողները հայտնում են, որ իսլամիստների ֆինանսների հիմնական աղբյուրը նավթի արտահանումն ու վաճառքն է, իսկ ԱՄՆ բանակը մտադիր է դադարեցնել ֆինանսավորման այդ աղբյուրը:
Հղում անելով Պենտագոնին, ամերիկացիներին հայտնում են, որ նոյեմբերի 16-ին ամերիկյան ավիացիան Սիրիայում վառելիքով լի 116 բեռնատար է ոչնչացրել: Սակայն դրա համար ցուցադրվել են ՌԴ ՊՆ-ի ներկայացրած կադրերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան