Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստը: Նիստում քննարկվել է նաև Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցը:
Ինչպես հայտնի է՝ հայկական կողմը ներկայացնում էին պատգամավորներ Վահան Բաբայանն ու Նաիրա Կարապետյանը, ովքեր հանդես են եկել այդ զեկույցը չընդունելու առաջարկով, սակայն ԵԽԽՎ կայքից տեղեկանում ենք, որ այս առաջարկը 9 դեմ և 16 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժվել է:
Հավելենք, որ վերջերս հակահայկական զեկույց էր ընդունվել նաև քաղաքական հանձնաժողովի նիստում: Այս երկու նախագծերն էլ կքննարկվեն հունվարին: