Ոստիկանությունը շարունակում է հոգեբանական հալածանքի փորձերը. «ՆորՀայաստան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը  հաղորդագրություն է տարաշել, որում ասվում է.
«Ոստիկանությունը շարունակում է հոգեբանական հալածանքի փորձերը «ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների նկատմամբ: Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության ծառայողներն այցելել են «ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվ անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Արմեն Միքայելյանի ծնողների բնակարան:

Ոստիկաններն իրենց անակնկալ և տարօրինակ այցելությունը փորձել են բացատրել մի կեղծ և անհեթեթ պատճառաբանությամբ, իբրև թե բջջային հեռախոսահամարով որոնում են այդ բնակարանում բնակվող տիրոջը, որի հետ կապված ինչոր դեպք է պատահել:

Իրականում խոսքը Արմեն Միքայելյանի հեռախոսահամարի մասին է, որը ձեռք է բերվել նրա քրոջ անունով:

Արմեն Միքայելյանը, ծնողներից տեղեկանալով, որ իր հայրական տանը ոստիկաններ կան, հեռախոսով խոսել է նրանցից մեկի հետ, փորձելով ճշտել նրա անձնական տվյալները, պաշտոնը և այցի նպատակը: Ոստիկանը խուսափել է ուղիղ պատասխան տալուց և անջատել է հեռախոսը, այնուհետև չի պատասխանել զանգերին:

Այնուհետև Արմեն Միքայելյանի ծնողները նրան տեղեկացրել են, որ ոստիկանները նրա հետ խոսելուց հետո ներողություն խնդրելով շտապ հեռացել են, պատճառաբանելով, թե թյուրիմացություն է տեղի ունեցել:

Ոստիկանության անհեթեթ և էժան այս հերթական ջղաձգումը ոչ միայն մեկ անգամ ևս բացահայտում է, որ ուժային մարմինները ապօրինի կերպով գաղտնալսում և հետևում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին, այլև փորձում են իրենց աղքատիկ ու հնացած զինանոցի բոլոր միջոցներն օգտագործել մարդկանց պայքարից հեռու պահելու համար, սակայն ավելի ու ավելի հաճախ արդյունքի չեն հասնում»:




Լրահոս