“ՉԻ” տեղեկություններով` Ազգային Անվտանգության Ծառայությունում գտնվող Սահակ Սահակյանը արդեն հինգերորդ օրն է գտնվում է հացադուլի մեջ: Նա պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի հետ: Այս պաշտոնյաներից Սահակյանին դեռ ոչ ոք չի այցելել: Թերթի հիշեցմամբ` 2010թ. Քաջարան քաղաքում., սրճարանի տարածքում տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ սպանվել էր Գ. Պապյանը: Այս գործի կապակցությամբ մեղադրանք էր առաջադրվել Արմավիրի մարզի բնակիչ Ս.Սահակյանին, որը մեղադրանքը մինչև օրս չի ընդունել: “ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ` Սահակյանը չի դադարեցնելու հացադուլը մինչև վերոնշյալ պաշտոնյաները չհանդիպեն իր հետ: Ավելին` նա պատրաստվում է գնալ ինքնավնասման ճանապարհով:
ՉԻ. ԱԱԾ մեկուսարանում շարունակում է հացադուլը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ