Ստամբուլի մետրոյում հզոր պայթյուն է որոտացել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Habertürk պարբերականը հայտնում է, որ Ստամբուլի Բայրամփաշա մարզի մետրոյի կայարանում հզոր պայթյուն է որոտացել, որը լսվել է նաև քաղաքի այլ հատվածներում:

Պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի աղբյուրը գտնվել է էլեկտրատրանսֆորմատորում: Դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներ:

Ավելի ուշ թուրք ուժայինները տեղեկություն են տարածել, որ էստակադայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 

225

fc42d0876f3e7266590c4a1d53a02adc__660x




Լրահոս