Սահմանամերձ Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցներից ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ գնդակոծության հետևանքով այրվել է գյուղում երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Aravot.am-ը հայտնում է, որ ղեկին եղել է սահմանապահ հայ սպա: Նա չի տուժել:

ArmLur.am-ը փորձեց մանրամասներ պարզել համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանից, սակայն` ապարդյուն: Գյուղապետն ասաց, թե իրենց արգելվել է որևէ ինֆորմացիա դուրս հանել գյուղից:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս փոխանցեց, որ այս պահին հանգիստ վիճակ է, երեկվա դեպքը լուրջ չի եղել, տեղ-տեղ կրակոցներ են հնչել. «Մերոնք պատասխան հարվածները հասցրել են: Վիճակը կայուն է և վերահսկելի»:

ՊՆ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:




Լրահոս