Իրատես de facto. Մշակույթի նախարարը միանշանակ հրաժեշտ կտա պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր կառավարության անդամների կազմը հայտնի կդառնա Երևանի ավագանու ընտրություններից հետո: Մինչ այդ նախարարների պաշտոնակատարները սրտի թրթիռով ստիպված են սպասել` արդյո՞ք երկրորդ անգամ բախտն իրենց կժպտա: “Իրատես de facto”-ի տեղեկություններով, ՀՀԿ բոլոր “պաշտոնակատարները” այս ընթացքում դեռ ակտիվորեն պիտի իրենց թեկնածուի ընտրությունները “հորով-մորով” անեն, և դրանից հետո միայն “նժարի” վրա կդրվի այս տարիների վաստակը: Ի դեպ, թերթի տեղեկությամբ, պաշտոնին միանշանակ հրաժեշտ կտա մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:




Լրահոս