Հրապարակ. Արմեն Աշոտյանը գրազ է կրվել Գալուստ Սահակյանի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս` նախագահական ընտրություններում կդնի՞ իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ,  գրազ էր եկել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը, փաստորեն, “կրվել” է գրազը, որովհետեւ պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի: “Կրվել” է կոստյում: Ըստ չար լեզուների` վարչապետին:
Երեկ, երբ զանգահարեցինք` իմանալու, վճարե՞լ է Աշոտյանն իր պարտության դիմաց, պարզվեց, որ նա Ֆինլանդիա մեկնող ինքնաթիռում է: Դեսպա՞ն եք գնում, հարցրինք: “Ոչ, կրթական գործերովե: Հաստատեց, որ ինքն իսկապես գրազը “կրվել” է, բայց ոչ թե վարչապետին, այլ` Արման Սահակյանին: Ե՞վ… գնե՞լ եք նրա կոստյումը: “Այդ մասին` վերջին դասին. կվերադառնամ-կպատասխանեմ, թե ինչու չեմ գնել”,- ասաց նա:




Լրահոս