Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ապրիլի 23-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների  շնորհիվ ապրիլի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 18-ամյա Գեւորգ  Խաչատրյանը եւ ներկայացրել “ԱԿ-74” տեսակի ինքնաձիգ եւ  փամփուշտատուփ` լիցքավորված 5,45 տրամաչափի 14 փամփուշտով:
Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը  ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, ով փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն  Խաչատրյանին (“Քավոր Հարութ”): Գ. Խաչատրյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս