ԽԱԲԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապրիլի 23-ին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունն Արագածոտնի մարզի դատախազություն է դիմել: Պատճառն այն է, որ 2 վարորդներ ընկերությանը խաբել են: Մեր տեղեկություններով՝ մարտի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել Կարեն Սմբատյանի եւ Ռոբերտ Մաթեւոսյանի վարած ավտոմեքենաները: Բայց երկու մեքենաների վարորդները փոխել են վթարի իրական պատճառը եւ պատահարի մասին իրարամերժ տվյալներ հայտնել: Նրանք ցանկացել են այնպես անել, որ ապահովագրական ընկերությունից միասին 1 միլիոն 800 հազար դրամի չափով գումար ստանան՝ որպես կրած տույժի հատուցում: Սակայն չի հաջողվել, քանի որ բացահայտվել է իրականությունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ նշված գործով նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս