Սիրիական բանակը Հալեպի հարավում գտնվող 5 գյուղ է գրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակի զինյալները Հալեպի հարավում գտնվող 5 գյուղ է գրավել, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ռազմական օպերացիայի ընթացքում սիրիական զորքերը դուրս են եկել դեպի հյուսիս-հարավ մայրուղի և զբաղեցրել դիրքերը:

Նշվում է, որ ուժայինների ջոկատները կորուստներ են կրել և նահանջել: Սակրավորները գրավված գյուղերում ականազերծում են ճանապարհներն ու տները, որտեղ կարողացել են վերադառնալ խաղաղ բնակիչները:

Փոխանցվում է նաև, որ սիրիական ՌՕՈւ-ն ավիահարվածներ է հասցրել Հալեպի հյուսիսում «Ջեբհաթ աշ-Շամիյա» խմբավորման դիրքերի ուղղությամբ:

Բացի այդ, Հալեպի արևելքում կառավարական ուժերը ետ են մղել «Իսլամական պետության» զինյալներին, ովքեր փորձել են վերադարձնել մեկ շաբաթ առաջ կորցրած Դեյր-Հաֆիրում դիրքերի վրա վերահսկողութունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս