ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ չորս տարվա ազատազրկման դատապարտված, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը ներման դիմումներ էր գրել Սերժ Սարգսյանին, մերժվել է: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանից, սակայն վերջինս նշեց, թե առաջին անգամ է լսում այդ մասին: Հարցին, թե հնարավոր է, որ պարզապես տեղյակ չէ, որ դիմումը մերժվել է, փաստաբանը պատասխանեց. «Ես այդ մասին անգամ խոսակցություններ էլ չեմ լսել»: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը դատապարտվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից:




Լրահոս