Վեց ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը հարցազրույց է տվել «parliamentmonitoring.am» կայքին ու խոսքեր չի խնայել վարչապետ Տիգրան Սարգսյանին գովերգելու համար: «Մենք ունենք կիրթ, գրագետ, ներկայանալի վարչապետ»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք վախենում են ուղիղ Սերժ Սարգսյանին քննադատելուց, սլաքն ուղղում են վարչապետի դեմ: Այլ կերպ ասած՝ Նիկոյանը նաեւ խոստովանում է, որ Տ. Սարգսյանին ուղղված բոլոր մեղադրանքների իրական հասցեատերը ոչ թե «կիրթ, գրագետ ու ներկայանալի վարչապետն է», այլ հենց Ս. Սարգսյանը, որն էլ, փաստորեն, պատասխանատու է սոցիալ-տնտեսական ձախողումների համար: Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դեռ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո էր ցանկանում Նիկոյանին կառավարություն գործուղել, բայց հետո անհասկանալի պատճառներով փոշմանեց:
ԳՈՎՔ ՏԻԳՐԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ