ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել հորեղբոր որդին ու թոռը:
Մեր զրուցակցի ներկայացրածի համաձայն՝ պատճառը իր հայրական տան՝ իրեն հասանելիք կտորն է, որը արդեն 4 տարի է՝ կռվախնձոր է դարձել: Տղամարդը վստահեցրեց, որ ազգականներն իրեն դաժան ծեծի են ենթարկել, ինչն ապացուցվել է նաև դատաբժշկական փորձաքննությամբ:
Մենք զրուցեցինք նաև մյուս կողմի հետ: Այստեղ միանգամայն այլ պատկեր ներկայացվեց: Ըստ այդ կողմի՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներն արդեն անգիր գիտեն ընտանեկան այս խժդժության պատճառը, քանի որ գրեթե ամեն օր այստեղից կանչ են ստանում: Մեզ դիմած քաղաքացին, ըստ նրա ազգականների, իրեն հասանելիք հողակտորը ստանալու պահանջով դատարան չի դիմում՝ գիտակցելով, որ ավելի քիչ կստանա, քան այս պահին տնօրինածն է: Եվ դատարան դիմելու փոխարեն` ամեն օր կռիվներ, ծեծկռտուքներ և լարված մթնոլորտ է տիրում երկու ընտանիքների միջև: Այդ ամենի հետևանքով խաթարվում է նաև հարևանների հանգիստը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: