“Ժողովուրդ”-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:
Բանն այն է, որ Գ. Կոստանյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է ԼՂՀ-ում քննվող մի զինվորի ինքնասպանության գործով մանրամասները, որը ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանն առայժմ անհասկանալի պատճառներով փորձել է “կոտրել” զինվորականների վրա: Գործին խառնվել է ընդհուպ մինչեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Երեկ “Ժողովուրդ”-ը փորձեց տեղեկությունը պարզել զինդատախազ Կոստանյանից, սակայն նա, բնականաբար, “խոսքը կտուրը գցելու” ճանապարհով խուսափեց. “Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի հետ կապված՝ ես որեւէ զեկույց չեմ կարող անել, որովհետեւ ՀՔԾ-ի գործերը չեն հսկվում զինվորական դատախազության կողմից”: Մինչդեռ մեր աղբյուրները նույնիսկ մանրամասներ են հաղորդում:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում