Հրապարակ. Իմ օրոք Ներսիկը բիզնեսով չէր զբաղվում. Ալիկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5–ի ընտրությունների քվեարկության օրը “Հրապարակ” թերթը հարցեր է ուղղել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղակայված 10/20 տեղամասում քվեարկելու եկած ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Մասնավորապես, բարձրաստիճան ոստիկանների կողմից կառավարվող ֆինանսական բուրգին առնչվող հարցին նախկին ոստիկանապետը պատասխանել է, որ միայն մամուլից է լսել այդ մասին եւ թերահավատորեն է վերաբերվում դրան։
“-Պարոն Սարգսյան, Ներսիկ Նազարյանին պաշտոնանկ անելուց հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, թե իր համար անընդունելի է պաշտոնի եւ բիզնեսի համատեղումը։ Ձեզ համար ընդուելի՞ է այդ երեւույթը՝ հաշվի առնելով, որ Նազարյանը պաշտոնավարել է նաեւ Ձեր ժամանակ։
– Չէ, իմ ժամանակ նա բիզնեսով չէր զբաղվում։ Բիզնեսը հավատարմագրով հանձնել էր որդուն, որն օրենսդրությամբ արգելված չէ,- նշել է Ալիկ Սարգսյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան հավելելով, որ նորմալ է վերաբերվում Նազարյանի պաշտոնանկությանը. “Միշտ էլ ասել եմ՝ 3 տարուց ավելի մարդուն  նույն պաշտոնին չեն թողնում։ Իսկ Ներսիկ Նազարյանը 10 տարի  ղեկավարում էրե”,- մեջբերում է “Հրապարակը”։




Լրահոս