Երեւանի “Մարի Իզմիրյան” մանկատան երեխաները մնացել են առանց հագուստի եւ անձնական պարագաների:
Մայիսի 4-ին մանկատան 2-րդ հարկի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել էր տղաների խումբը: Հրդեհից, բարեբախտաբար երեխաները չէին տուժել, բայց ամբողջովին այրվել են երեխաների հագուստները, անձնական օգտագործման իրերը, դպրոցական գրքերն ու պարագաները եւ սենյակի ողջ գույքը:
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդական միության անդամները օգնություն են կազմակերպել հրդեհից տուժած երեխաներին օգնելու նպատակով: “Արմենպրես”-ի հաղորդմամբ` օգնությունն ընդունվում է բոլորից, դրամի, հագուստի, գրենակական պիտույքի տեսքով: