Եթե մարդն իր տանն իրեն լավ զգա, նա երբեք չի մտածի երկիրը լքելու և օտարության մեջ բախտ որոնելու մասին. Ռալֆ Յիրիկյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, ուր այս տարվա բնակարանաշինության ծրագրով Ավետիսյանների ընտանիքը ավարտել էր կիսակառույց տան շինարարությունը և բնակարանամուտ էր տոնում:

Ավետիսյանների երեք զավակները մեծացել են ընտանիքի հոր՝ Սերոբի հայրական տան կիսանկուղային երկու փոքրիկ սենյակներում, առանց խոհանոցի ու սանհանգույցի: Չնայած Արցախյան պատերազմի տարիներին ստացած վերքերի, որոնք մինչ օրս իրենց զգացնել են տալիս, Սերոբը քարը քարին է դրել՝ փորձելով կառուցել իր տունը, իր երեխաների ապագան, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն:

3ab35379-2837-4750-a985-c89a167ea60c

«Ձմռան գալուստն այնքան մեծ բեռ էր ընտանիքիս ուսերին: Ցուրտ ու խոնավ պատերը կարծես պատիժ լինեին: Ամեն օր տեսնելով, որ իմ հասուն երեխաները չունեն տարրական կենցաղային պայմաններ, որ յուրաքանչյուրը պետք է ունենա, սիրտս ցավում էր: Հիմա անսահման երջանիկ եմ ու շնորհակալ այս օգնության համար, որի շնորհիվ ոչ մի ձմեռ այլևս սարսափելի չէ»,-ասել է Սերոբը:

Բնակարանաշինության ծրագրով այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և ‹‹Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի›› իրականացմամբ, հանրապետության տասը մարզերի 18 համայնքներից 40 ընտանիք ձմեռը կդիմավորի ապահով տանիքի տակ, առանց քամուց սուլող պատուհանների ու խարխլված տանիքի քանդվելու սպառնալիքի:

4e5a0e0e-cd8e-4443-9593-90ed9bc595ce

«Տուն կառուցելը գործի միայն մի մասն է, և այդ բեռը ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամորեն վերցնում է իր վրա: Տան տերերին մնում է միայն այդ տունն իրենց ընտանիքի համար ամրոց դարձնել, պահպանել ընտանիքի ամրությունը, ջերմ մթնոլորտում մեծացնել երեխաներին: Չէ՞ որ տունը միայն ապրելու վայրը չէ. այն մարդու հոգեկան հանգստության, ապահովության և լիարժեքության զգացողության գրավականն է: Եթե մարդն իր տանն իրեն լավ զգա, նա երբեք չի մտածի երկիրը լքելու և օտարության մեջ բախտ որոնելու մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ed81ad96-0d71-4215-97b2-853dc7aa6415

«Այս ընտանիքի հայրը ժամանակին կռվել ու պայքարել է հանուն մեր հայրենիքի սահմանների անսասանության, հանուն մեր երեխաների անվտանգության: Այսօր յուրաքնչյուրիս պարտքն է օգնել իրար: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել ամուր տուն, միասնական համայնք ու ապահով հայրենիք»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

8ccfaf24-d0c2-4e6b-a9ce-27e59ca0ce4e

2015թ-ի բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Ծրագրի շնորհիվ 2007թ.-ից մինչև 2015թ.-ի ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս