Տեր-Շտեգենը ցանկանում է հեռանալ «Բարսելոնա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն այս օրերին այնքան էլ լավ հոգեբանական վիճակում չէ. հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տվյալների համաձայն` գերմանացի ֆուտբոլիստը շատ դժգոհ է, որ ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նրան թույլ չէր տվել խաղադաշտ դուրս գալ ակումբային առաջնության կիսաեզրափակչում և եզրափակչում:

Արդյունքում, տեր Շտեգենը դիտարկում է ակումբը փոխելու տարբերակը: Նա արդեն ոչ մեկ անգամ ասել է, որ իրեն դուր չի գալիս պահեստային դարպասապահ լինելու տարբերակը: Տեր Շտեգենը ցանկանում է խաղալ Գերմանիայի հավաքականում, սակայն հասկանում է, որ կատալոնական ակումբում այդպիսի դեր ունենալով դա դժվար կլինի:




Լրահոս