Ռոսնեֆտ-ը եվ Իտերան հետաքրքրված են Նաիրիտ-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսական խոշորագույն նավթային “Ռոսնեֆտ” եւ “Իտերա” ընկերությունները միավորվել են եւ Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ են վարում “Նաիրիտ” նավթաքիմիական ձեռնարկության ձեռքբերման շուրջ: “Վեդոմոստի” թերթի ներկայացմամբ` ընկերությունները նախագծին մասնակցելու տարբերակներ են քննարկում: Վերջնական որոշումը կընդունվի մայիսի վերջին: “Նաիրիտ”-ը, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է British Rhinoville Property Limited ընկերությանը եւ 10 տոկոսը՝ Հայաստանի կառավարությանը, սնանկացման շեմին է: Ընկերության պարտքը կազմում է շուրջ 130 մլն դոլար: Նշվում է, որ Եթե “Ռոսնեֆտ”-ը եւ “Իտերա”-ն համաձայնեն մասնակցել “Նաիրիտ”-ի արդիականացմանը, ապա Հայաստանը գործարանի պարտքերի վերաֆինանսավորման եւ նրա արդիականացման համար կկարողանա ստանալ Զարգացման եվրասիական բանկի 400 մլն դոլարի վարկը: 




Լրահոս