ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես էլ կուզենամ` փոփոխություններ լինեն, որովհետեւ (կառավարության) կազմն այդքան էլ իմ համար հաճելի չի: ՀՀԿ է, թե ինչ կուսակցություն, կապ չունի… նորմալ, բարի մարդ լինի, չար մարդկանց պետք չէ նշանակել… ես ո՞վ եմ, որ կառավարության ղեկավարի հասցեին ինչ-որ բան ասեմ կամ քննադատեմ»:

Մհեր Սեդրակյան «Երկիր»

Հետաքրքիր է` ովքե՞ր են այդ չար ՀՀԿ-ականները, ո՞ւմ մասին խոսում է Մհեր Սեդրակյանը, եւ այդ ի՞նչ չար արարքներ են գործել. սպառնացել են լրագրողի ծնո՞տը ջարդել, թե՞ դերասանի են ահաբեկել: Եթե իրոք այդպես է, ուրեմն իսկապես շատ չար մարդիկ են, եւ ճիշտ է ասում Մհեր Սեդրակյանը` անհապաղ պետք է փոխել նրանց: Իսկ վարչապետին փոխել պետք չէ, քանի որ Մ. Սեդրակյանը երբեք նրա հասցեին վատ բան չի ասել, ընդամենը մեկ անգամ ասել է «Տիգրան Սարգսյանն ո՞վ է», հիմա էլ նման հարց ինքն իրեն է տալիս` ասելով. «Ես ո՞վ եմ, որ կառավարության ղեկավարի հասցեին ինչ-որ բան ասեմ կամ քննադատեմ»:




Լրահոս