ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անձամբ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հորդորել, որպեսզի Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորի: Ու դա արել է ոչ միայն ՕԵԿ-ի, այլեւ հենց ՀՀԿ-ի շահերից ելնելով: Ասել է թե՝ Երիցյանի մասնակցությամբ ՕԵԿ-ը սպասվածից ավելի շատ ձայն կարող էր հավաքել, ինչը պետք էր ՀՀԿ-ին՝ ընտրողների ձայները փոշիացնելու համար: Թե որքանով արդարացան ՀՀԿ-ի եւ Ս. Սարգսյանի սպասելիքները, հայտնի չէ, բայց դժգոհելու առիթ պետք է որ չունենան: Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը պարզել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, որն ասաց. «Ցուցակը գլխավորելու հարցը որոշել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը»:




Լրահոս