«Ուրախ եմ արձանագրել, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից…»:
Այո՛, միանշանակ մրցակցային պայմաններ էին` ՀՀԿ-ն մրցակցում էր ժողովրդի հետ եւ, ինչպես միշտ, հաղթեց ժողովրդին: Պայքարը բավական քաղաքակիրթ էր, այնքանով քաղաքակիրթ, որ «քուչի լավերը» լրագրողներին ու դիտորդներին ընդամենը վիրավորում էին, փորձում ահաբեկել, խանգարել, թե չէ որ քաղաքակիրթ մթնոլորտ չլիներ, կարող է կացիններով ու էլեկտրասղոցներով էլ հարձակվեին: Քաղաքակրթության բարձրագույն աստիճանն է պարզապես: Քաղաքակրթության նման մակարդակ նույնիսկ Սզավիլենդի նման հրաշալի երկրում չկա: Ուրեմն կեցցե Տ. Մարգարյանը, կեցցե նրա աներձագը, կեցցե ՀՀԿ-ն, կեցցեն «քուչեցիները»: