Ռուսական խոշորագույն նավթային «Ռոսնեֆտ» եւ «Իտերա» ընկերությունները միավորվել են եւ Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ են վարում «Նաիրիտ» նավթաքիմիական ձեռնարկության ձեռքբերման շուրջ: «Վեդոմոստի» թերթի ներկայացմամբ` ընկերությունները նախագծին մասնակցելու տարբերակներ են քննարկում: Վերջնական որոշումը կընդունվի մայիսի վերջին: «Նաիրիտ»-ը, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է British Rhinoville Property Limited ընկերությանը եւ 10 տոկոսը՝ Հայաստանի կառավարությանը, սնանկացման շեմին է: Ընկերության պարտքը կազմում է շուրջ 130 մլն դոլար: Նշվում է, որ եթե «Ռոսնեֆտ»-ը եւ «Իտերա»-ն համաձայնեն մասնակցել «Նաիրիտ»-ի արդիականացմանը, ապա Հայաստանը գործարանի պարտքերի վերաֆինանսավորման եւ նրա արդիականացման համար կկարողանա ստանալ Զարգացման եվրասիական բանկի 400 մլն դոլարի վարկը:
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ «ՆԱԻՐԻՏ»-ՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ