Հայաստանը ժամանակ է ձգում, ցանկանում է երկարաձգել բանակցային փուլը. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. առաջընթաց չի եղել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում, վերջին հանդիպումը ֆորմալ բնույթ էր կրում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նրա խոսքով՝ այդ ամենի պատճառն այն է, որ «Հայաստանը խաղաղություն չի ուզում, ձգտում է պահպանել ստատուս քվոն»:

«Հայաստանը ժամանակ է ձգում, ցանկանում է երկարաձգել բանակցային փուլը: Մեր դիրքորոշումը տարբերվում է, մենք ցանկանում ենք կարգավորել կոնֆլիկտը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել կոնֆլիկտի լուծմանը»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ կոնֆլիկտի կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնվում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի և միջազգային իրավունքի վրա: «2015թ. Ադրբեջանը առավելության է հասել շփման գծում, իր կամքն է թելադրել: Եվ այժմ Ադրբեջանը կամրապնդի իր ռազմական պոտենցիալը»,-հավելել է նա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս