«Գործարար Խաչիկ Խաչատրյանը Նյու Չանգ քաղաքում նկարահանել է արեւի օղակաձեւ գոյացություն, որն աստիճանաբար տարրալուծվել է: Մամուլում դա բացատրում էին արեւի խավարմամբ, որը տեղի է ունենում հարյուրամյակում տասնչորս անգամ, սակայն կարծում եմ՝ այս երեւույթն ամենեւին արեգակի խավարում չէ»:
Այստեղ առաջին հայտնագործությունն այն էր, որ «X գրուպ»-ն ունի լրատվական, որը տարածում է նմանատիպ հանճարեղ մամլո հաղորդագրություններ: Պրոֆեսիոնալիզմի նման դրսեւորումների վաղուց արդեն կարոտ էր մնացել մեր լրատվական դաշտը: Կարծում ենք՝ պետական գերատեսչությունների մամլո ծառայությունների աշխատակիցները կարող են հաճախել «X գրուպ» լրատվական՝ վարպետաց դասերի: Մյուս հայտնագործությունն այն էր, որ Ձվերի Խաչիկը նկարահանել գիտի, կարեւոր չէ, որ չգիտի, թե ինչ է արեւի խավարումը: Մնացած մասը գովազդային է եւ տեղեկացնում է, որ ժամկետանց ձու ծախելով՝ կարելի է հանգստանալ Նյու Չանգ քաղաքում: