Յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ. Մհեր Սեդրակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության ծրագիրը, ԱԺ-ում լրագրողների այս հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն արձագանքեց. “Շատ լավ, դու էլ խելքի կգաս, ծրագիրն էլ կհաջողվի”:
Հնարավո՞ր է Կառավարության ծրագրով կասեցնել արտագաղթը հարցին ի պատասխան` Սեդրակյանը նշեց. “Այդ հարցերն ավելի կոմպետենտ մարդկանց տվեք, յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ”: 
Մեկ այլ հարցի` ձեզ` որպես պատգամավորի, չի՞ մտահոգում, որ արտագաղթ կա երկրում, նա նշեց. “Բոլորիս էլ մտահոգում ա: Մարդիկ գնում են, իրանց ըտենց պետք ա, ես ի՞նչ անեմ: Էն աշխատանքը, որ կատարում են դրսում, եթե այստեղ անեն՝ իրենք ավելի լավ կապրեն, քան թե գնան դուրս, ծառայեն, նոքարություն անեն: Մնան ստեղ 50 տոկոս էլ աշխատեն, ավելի լավ կապրեն: Մենք սովոր ենք գնալ-գալ ըտենց”: 
Իսկ գազի գնի թանկացումը կնպաստի՞ արտագաղթի ծավալների ավելացմանը, Մհեր Սեդրակյանը նշեց. “Աշխատանքը հնարավորինս իրականացվում ա, կարող ա՞ գազը մեր մոտից ա դուրս գալիս, որ մենք գին որոշենք: Ռուսական պետություն ա, ոնց ուզենա, տենց կանիե: Պետքա բանակցություններն ընենց անեն, որ մի քիչ չափի մեջ լինի”:
Հարցին` ինչո՞ւ դեմ քվեարկեցիք “Մարտի 1”-ի հանձնաժողովի ստեղծմանը, հետևեց Սեդրակյանի արձագանքը. “Շատ լավ արեցի, որ դուք էդ հարցը տաք”:
haynews .am




Լրահոս