Սիրիայի կողմից ական է ընկել թուրքական դպրոցի վրա. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավում գտնվող Քիլիսի նահանգում միջնակարգ դպրոցում պայթյուն է որոտացել. փոխանցում է Haberturk պարբերականը:

Նախնական տվյալների համաձայն՝ 2 մարդ է զոհվել, կան տուժածներ:

Պարբերականի տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել ականը, որն ընկել է դպրոցի վրա Սիրիայի կողմից: Նշվում է, որ այս տեղեկությունն այժմ ճշտվում է: Պայթյունի վայրում աշխատում են շտապօգնության և փրկարարական ծառայության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ հրապարակում: Պայթյունի զոհ է դարձել առնվազն 10 մարդ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս