Մանչինին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբեչտո Մանչինին կարող է լքել ակումբը և մրցաշրջանի վերջում գլխավորել Իտալիայի հավաքականը, հայտնում է   Tuttosport-ը:

Սպասվում է, որ ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն կլքի պաշտոնը Եվրո -2016-ի ավարտից հետո և կվերադառնա ակումբային ֆուտբոլ: Մանչինիի պայմանագիրն «Ինտեր»-ի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը:

Իտալական մամուլում տեղեկություններ են շրջում այն մասին, որ Կոնտեն ամռանը կգլխավորի «Միլան»-ը:




Լրահոս