«Շալկե»-ի կիսապաշտպան Մաքս Մայերը Մայամիում հանգստի ժամանակ դարձել է ՃՏՊ-ի պատճառ. հայտնում է Bild-ը: 20-ամյա գերմանացին, գտնվելով Lamborghini-ի ղեկին (600 հազար եվրո արժողությամբ), անձրևային եղանակի ժամանակ կորցրել է ղեկի կառավարումը և հարվածել այլ մեքենայի:
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մեքենայի վերանորոգման գումարը կկազմի 400 հազար եվրո: Մայերը որպես տուգանք ոստիկաններին վճարել է 30 դոլար և դեռ 2 հազար եվրո էլ պետք է վճարի: