«Նաիրիտ» գործարանի մոտ 30 աշխատակից այս պահին գտնվում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի դիմաց: Նշենք, որ նախարարությունում այժմ տեղի է ունենում Երվանդ Զախարյանի ասուլիսը:
Վերջինս նշեց, որ «Նաիրիտ»-ի ամբողջ գույքի նկատմամբ գրավի իրավունքը փոխանցվել է կառավարությանը: «Այժմ տարվում են ձևակերպման աշխատանքներ և մեկ ամսվա ընթացքում դրանք կավարտվեն», – նշեց նախարարը:
Անդրադառնալով հնարավոր վերագործարկմանը` նա նշեց, որ այդ հարցում շահագրգիռ են ոչ միայն գործարանի նախկին և ներկայիս աշխատակիցները, այլև կառավարությունը: Զախարյանի խոսքով` այժմ բանակցություններ են տարվում` դրա հետ կապված: « Ինչ արդյունքների կհասնենք` ցույց կտա ժամանակը», – նշեց նա: