ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երբ է անհատ ձեռնարկատերը համարվում հաշվառված: Ի՞նչ սկզբունքով է հավաստվում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում իր մասին տեղեկությունների գրառումը կատարելու պահից: Որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): Պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ պետական ռեգիստրի համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհատ ձեռնարկատերերի թիվը մեր երկրում հազարներով է հաշվվում: Այլ հարց է, թե գրանցված բիզնեսների քանի տոկոսն է գործում: Կասկածից վեր է, որ եթե վիճակագիրները գրանցվածների եւ գործողների թվերը հրապարակեն, ապա անհամամասնությունն ահռելի կլինի: