Արմեն Մուրադյանը «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ում ծանոթացել է բուժվող հիվանդների վիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրիպով և սուր շնչառական վարակներով ապաքինմամբ դուրս գրված հղիներն ու երեխաները հիվանդությունից հետո ուժերը հնարավորինս արագ վերականգնելու, նոր վարակներից խուսափելու նպատակով շարունակում են մնալ բժիշների հսկողության ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվում ամբուլատոր օղակում:

Նշենք, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով շարունակվում են համայցերը բժշկական հաստատություններ: Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ծանոթացել բուժվող հիվանդների վիճակին, զրուցել ապաքինվող երեխաների ծնողների հետ:




Լրահոս