Ճանաչիր Երեվանը խորագրով մրցույթ-հեծանվավազքում հաղթեցին վանաձորցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 26-ի երեկոյան պարզ դարձան “Ճանաչիր Երևանը” խորագրով մրցույթ-հեծանվավազքի հաղթող թիմերը։ Ամենաարագը Վանաձորը ներկայացնող ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ թիմն էր, երկրորդ հորիզոնականում ՙ3+2՚ թիմն էր, իսկ երրորդ տեղը գրավեց ՙԱմբա՚-ն։ Թիմերի ղեկավարների անհատական մրցույթում նույնպես հաղթող ճանաչվեց առաջին տեղը զբաղեցրած ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ խմբի ավագ Սերգեյ Պետրոսյանը։
Սերգեյն այս տարի ավարտում է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Նա նշեց, որ իրենց թիմի բոլոր անդամներն էլ զբաղվում են սպորտով, սիրում են հածանվավազքը։ Վանաձորում հաճախ են կազմակերպվում հեծանվային արշավներ, որոնց ներգրավվում են ոչ միայն տեղացիներ, այլև զբոսաշրջիկներ։ Սերգեյ Պետրոսյանի կարծիքով՝ նման միջոցառումները նպաստում են հեծանվային սպորտի մասսայականացմանը, ինչպես նաև համախմբում երիտասարդներին։ 
ՙՊատրիոտներ՚ խումբը հեծանվավազքում գրավել է 10-րդ տեղը, սակայն այս թիմը ներկայացնող Ելենա Թադևոսյանը տխուր չէ։ Ամբողջ երթուղին հանելուկների միջոցով վերծանել են և անցելով մայրաքաղաքի 5 հայտնի ու անհայտ վայրերով՝ մեկ ժամում հասել են եզրագծին։ 
Հաղթող թիմերի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ,Փլեյ Սիթի՚ ժամանցի կենտրոնում։ Հաղթող երեք թիմերի բոլոր անդամները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան Ծաղկաձորում հանգստի ուղեգրի։ Իսկ թիմերի ղեկավարների մրցույթում հաղթած Սերգեյ Պետրոսյանը ՙՀԱՅԱՍԱ՚ երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից ստացավ Լեռնային Ղարաբաղում հանգստի ուղեգիր։
“Ճանաչիր Երևանը” խորագրով մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, “ՀԱՅԱՍԱ” երիտասարդական ՀԿ-ն՝ “Հեծանիվ+” ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Մարզական այս միջոցառմանը մասնակցեց ավելի քան 300 երիտասարդ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս