ՀԱԿ-ի երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ ԵԽԽՎ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները մայիսի 31-ին բողոքի ակցիա կանցկացնեն “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը:
“Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երեւութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, ,Արմենիա Մարիոթե հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա”,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս