Մոսկվայում ձերբակալվել են բանկոմատներ կողոպտած ՀՀ քաղաքացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մերձմոսկովյան Բալաշիխինի շրջանում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել և ձերբակալվել է 5 հայերից բաղկացած հանցախումբ, որը զբաղվում էր բանկոմատներից և վճարային տերմինալներից գումար թալանելով,- գրում է ИТАР-ТАСС-ը: Հանցագործները գործել են 4 ամիսների ընթացքում: 
Ձերբակալվել է խմբավորման պարագլուխն ու 4 անդամները` բոլոր ՀՀ քաղաքացիներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: 




Լրահոս